Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը՝ խոստացած ներդրումների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
carukyan

Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա համախմբման, միասնության օր է, մեր ժողովրդի վերածնման, ապագայի, պայքարի օրն է. այսօր Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա նաեւ նշեց, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել, թե ով է Ծառուկյան դաշինքից զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի պաշտոնը. «Ոչ մի բան էլ դեռ որոշված չէ, որովհետեւ գործը դեռ Սահմանադրական դատարանում է»։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։  Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։ Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում 15 միլիարդ դոլարի ներդրման խոստմանը՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք ընտրություններում ստացել են միայն 29-30 տոկոս ձայն, եւ ինքը չի կարող երաշխիքներ տալ այն մարդկանց, ովքեր խոստացել էին ներդրումներ կատարել. «Այս հարցում պետք է սպասել հաջորդ ընտրություններին»։