Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կներկայացնեն Ռումինիայում

Սպորտ
kiokushin

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի Կիոկուշին կարատեի բաց առաջնությունը, որին մասնակցում էր 570 մարզիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից։

Հաղթող մարզիկները հունիսին Հայաստանը կներկայացնեն Ռումինիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությունում։

Մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Պատվավոր հյուրերից էր Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն․ Գ․ Էյջի Տագուչին։ Վերջինս շատ տպավորված էր տեղի ունեցած միջոցառմամբ։ Նա խոստացավ, որ հաջորդ անգամ Ճապոնիայում Հայաստանի հաղթանակի ու մեդալի արժանանալու դեպքում անձամբ է ընդունելու ու պարգեւատրելու մարզիկներին։

Պատվավոր հյուրերից էր նաեւ հանրաճանաչ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ով ֆեդերացիայի բարեկամն է։

 

Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիա