Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանի փոխնախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական
ansari

Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մ. Համիդ Անսարին կայցելի  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ    պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների  հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան: