Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջնորդները կապի մեջ են նաեւ Թուրքիայի հետ. Վլ. Կարապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vladimir

Վերջին ամիսներին Հայաստանն ու Թուրքիան զբաղված են իրենց ներքին խնդիրներով, եւ հարաբերությունների զարգացման առումով առաջընթացի ժամանակ չկար։ ՀԱԿ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի խոսքերով, Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները եւ Էրդողանի դիրքերի ամրացումը կբարդացնի հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունը։ Ըստ նրա՝ հարաբերությունների զարգացում կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ Արցախի հարցում կտրուկ փոփոխություններ լինեն։ «Ցավոք, այս երկու հարցերը փոխկապակցված են։ Իրողությունն այն է, որ միջնորդները կապի մեջ են նաեւ Թուրքիայի հետ, եւ կան պայմանավորվածություններ այս հարցի շուրջ»։ Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները, փաստորեն, համաձայնել են պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը։ «Թուրքիան չի նահանջի վերհաստատելու այդ հանգամանքը։ Եթե անգամ հայկական կողմը չուզենա հետամուտ լինել պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը՝ թուրքական կողմը պարտադրելու է այն։ Այս արձանագրություններով  ոչինչ չի փոխվել, հակառակը, Թուրքիան կոշտացնում է իր դիրքորոշումը։ Ունենալով այս կարեւոր ձեռքբերումը՝ Թուրքիան լրացուցիչ պայմաններ է առաջ քաշում՝ «բարիդրացիական» հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»։