Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այնտեղ, ուր քաղաքականությունը ելքեր չի գտնում (տեսանյութ)

Քաղաքականություն
amiryan

Արվեստի միջոցով հնարավոր է հասնել այնտեղ, որտեղ քաղաքականությունը ելքեր չի գտնում. կարծում է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ հարգելու 1915թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:  Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման գործընթացի ակտիվացման ամենակարճ ու ուղիղ ճանապարհը արվեստի լեզուն է, որով կարելի է հասնել մարդկանց սրտերին ու հոգիներին. «Այս տարի մենք նախաձեռնեցինք, ու իրականություն է դառնում համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը: Հավաքվել է աշխարհի 20 երկրից շուրջ 100 երաժիշտ, եւ մենք խնկարկելու ենք մեր նախնիների հիշատակը մեր արվեստի միջոցով: Կատարվելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»: