Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացին զենքի օգնությամբ փախել է կոլումբացի ծայրահեղականներից

Հասարակություն
Piedra_de_Penol_Колумбия

ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը, որ գերեվարվել էր Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակ» (ԱԱԲ) ապստամբ խմբավորման կողմից, ժամապահներից խլել է զենքը, վիրավորել հինգ մարդու և դիմել փախուստի, հայտնում է «Коммерсант»-ը: ԱԱԲ-ը տեղեկացնում է, որ Ոսկանյանին պատրաստվում էին ազատել. «ԱԱԲ կենտրոնական հրամանատարությունը զղջում է, որ չկարողացավ ի կատար ածել  ազատման օպերացիան»,-հայտնում են ծայրահեղականներն իրենց կայքում: Արսեն Ոսկանյանը գերեվարվել է 2016թ. նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զվաղվում էր թունավոր գորտերի որսով և դրանց վաճառքով միջազգային շուկայում: