Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի. Հովանավորչությունը կործանում է տպագիր մամուլը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kiraki23-1

Հայաստանում տպագիր մամուլի ֆինանսական աղբյուրները տարեցտարի կրճատվում են. ինտերնետային անվճար տեղեկատվությունը մեծ թափով խլում է ընթերցողին: Ինչ են կարդում այսօր մարդիկ, որ լուրերին են վստահում. այս հարցերին անդրադարձել ենք «Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկմամբ։ Փորձագետները փաստում են՝ Հայաստանում ընթերցողի հաշվին թերթ պահել հնարավոր չէ. այդ դեպքում ինչու՞ է տպագիր մամուլը կյանքի գնով տպվում։  Լրատվության մատուցման որ ձևերն են հեռանկարային։ Հաղորդման համար տեսանյութեր են պատրաստել Կապանի «Սոսի» և «Սևան» ՀԸ մեր գործընկերները։ Թողարկման հյուրերն են «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։