Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՄՁ-ների գործունեությունը փլուզման եզրին է. Զ. Փոստանջյան

Քաղաքականություն
zara3-1

Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է ծրագրային դրույթներ. Խոստացվածի համաձայն` ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային դրույթները : Քարոզարշավի ընթացքում` ապրիլի 22-ին այցելեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկա, մսամթերքի շուկա, հարակից խանութներ եւ հագուստի տոնավաճառ: Վիճակը, իհարկե, ցնցող էր: Շուկային բնորոշ եռուզեռ չկար, վաճառվող ապրանքները հիմնականում հայկական չէին: Մենաշնորհների առկայության եւ ապաշնորհ հարկային քաղաքականության հետեւանքով փոքր ու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեությունը գտնվում է փլուզման եզրին: Իմ քաղաքական գործունեության ընթացքում, մշտապես լինելով մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիների կողքին եւ նրանց իրավունքների պաշտպան, այսուհետ եւս այդ խնդիրը շարունակելու եմ պահել իմ ուշադրության կենտրոնում: Ցանկանում եմ ընդգծել, որ որպես քաղաքապետ` բացառապես խրախուսելու եմ հայրենական արտադրանքի ստեղծումը եւ վաճառքը, ինչը կնպաստի թուրքական ապրանքների վաճառքի սահմանափակմանը հայկական շուկաներում: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի ոչ միայն նպաստել հայկական ապրանքների վաճառքին, այլեւ կդառնա նոր աշխատատեղերի ստեղծման միջոց: Հրամայական է, որպեսզի հայկական շուկաները եւ առեւտրի կենտրոնները լցվեն հայկական առեւտրին` դարերից ի վեր փոխանցված կոլորիտով, ինչն այսօր, ըստ էության, վերացած է: Առեւտրի եւ սպասարկման հիմնական խնդիրները մեր ծրագրային դրույթների անքակտելի մասն են կազմում: ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ Երեւան քաղաքում գործում են առեւտրի 8532 օբյեկտներ, հանրային սննդի` 1472, եւ կենցաղային ծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ: Առեւտրի շրջանառության 52.3%-ն իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը՝ փոքր ու միջին բիզնեսի կողմից: Առեւտրի ոլորտը կարիք ունի օրենսդրական փոփոխության: Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը տնտեսության մեջ, եւ մասնավորապես` առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, հրատապ անհրաժեշտություն է: Այսօր Հայաստանի տնտեսության միայն 27%-ն է գտնվում փոքր ու միջին բիզնեսի ձեռքում։ Եվրոպական Միության երկրներում այս թիվը կազմում է 70%, Հայաստանում փոքր ու միջին բիզնեսում զբաղված է աշխատողների 24.7%-ը, իսկ Եվրոպական Միության երկրներում` 74%-ը: Առեւտրի եւ սպասարկման ոլորտի հիմնական խնդիրներն են. • առեւտրի եւ ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների շրջանակներում համակարգված եւ արդյունավետ հսկողության իրականացում,  • հասարակական զուգարանների բացակայություն, • առեւտրի եւ ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում, • սուպերմարկետների գործունեության կանոնակարգում,  •սուպերմարկետների ցանցային կետերի ստեղծման նորմատիվների սահմանում,  • սուպերմարկետների` որոշակի վայրերում տեղադրման լրացուցիչ պահանջների սահմանում,

  • սուպերմարկետների համար նորմատիվների առաջադրում (ապրանքների ու ծառայությունների տեսականու քանակի հաստատման, աշխատանքի ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանման հրապարակների մակերեսի եւ այլնի վերաբերյալ):  • գյուղատնտեսական շուկաների եւ առեւտրի տաղավարների սանիտարական պայմանների բացակայություն: