Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանին չհաջողվեց մեդալ նվաճել

Սպորտ
unnamed-13-2

Ռումինիայում ավարտվեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանից հանդես եկավ միայն Արթուր Դավթյանը, որը հենացատկում պայքարեց աշխարհամասի մեդալների համար: Առաջին ցատկից հետո մեր մարմնամարզիկը ընթանում էր 2-րդ տեղում: Սակայն երկրորդ ցատկը չստացվեց Արթուրի մոտ եւ նա 14.583 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մեր հայրենակից Արթուր Դալալոյանը, որը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը: