Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում

Սպորտ
a1elina

Ռիգայում ավարտվեց շախմատի 2017 թվականի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:   Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ավաղ, վերջին 11-րդ տուրում չկարողացավ հաղթել Հունգարիայի ներկայացուցիչ Թրան Թան Հոանին, 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բավարավեց 7-րդ տեղով: Սակայն մեր շախմատիստուհին իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի անհատական գալիք առաջնությանը:   Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում՝ վաստակելով 6,5 միավոր: Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5,5-ով զբաղեցրեց 75-րդ տեղը, իսկ մեր հավաքականի չորրորդ անդամը՝ Լիլիթ Գալոյանը, անհաջող հանդես եկավ եւ 144 մասնակիցների մեջ դարձավ 97-րդը: