Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել (տեսանյութ)

Հասարակություն
1492870255_rus

Արտակարգ պատահար Գյումրիում: Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ Գյումրու շտապբուժօգնության կայան կանչ է գրանցվել: Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է: Նախնական տեղեկություններով, նա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, ծնունդով` Կրասնոդարից: Ցայգ հ/ը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալվածը հայ է։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։ Ոստիկանությունն առայժմ հաղորդում է նրա անվան եւ ազգանվան սկզբնատառերը՝ 20-ամյա Ջ. Ա.: