Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 զոհ՝ 2 պատահարի արդյունքում

Հասարակություն
car-accident

Ապրիլի 22-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ի և «Օպել Զաֆիրա» տաքսի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի սրահում գտնվողներ՝ 1988 թ. ծնված Հարություն Հարությունյանը, 1985 թ. ծնված Վանիկ Գասպարյանը և 1987 թ. ծնված Վահան Արշակյանը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Նիսան Պատրուլ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: Ապրիլի 21-ին, ժամը 18.30-ին, 1964 թ. ծնված Սարգիս Չալիկյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2107», «Օպել», և «Օպել Զաֆիռա» ավտոմեքենաների: Պատահարի հետևանքով Սարգիս Չալիկյանը տեղում մահացել է, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: ՀՀ ոստիկանություն