Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն՝ տոնավաճառում, փողոցում ու շուկայում

Քաղաքականություն
zara1-3

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ օրը` ապրիլի 22-ին, իր քարոզարշավը սկսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկայից, որը շարունակվեց հագուստի տոնավաճառում եւ հարակից փողոցներում ու շուկաներում: zara2 «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը եւ ավագանու անդամների թեկնածուները զրույցների միջոցով հաղորդակցվեցին բազմաթիվ առեւտրականների ու անցորդների հետ, որոնք հիմնականում կիսվում էին իրենց հոգսերով ու բողոքներով եւ հետաքրքրվում կուսակցության քաղաքական ծրագրով ու նախընտրական դրույթներով: zara3 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից Ազատության հրապարակում կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու ոգեկոչմանը նվիրված ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական կուսակցություն