Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտադիր չէ գնել թանկ պատվաստանյութ. մասնագետ

Հասարակություն
ar

Աղվերանում Առողջապահության նախաձեռնողականության կողմից անցկացվող՝ «Իմունականխարգելման գործընթացի» մասին իրազեկման սեմինարին այսօր ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր զեկույցում նշեց` եթե համայնքի 90 տոկոսը պատվաստված է, պաշտպանված է, այն չի կարող այլեւս որեւէ վտանգ ներկայացնել. «26 հիվանդություն հնարավոր է կանխարգելել պատվաստումների միջոցով։ Համաշխարհային այս ցուցակում կան հիվանդություններ, որոնք բնորոշ չեն մեր երկրին, օրինակ` դեղին տենդը ու մյուս բոլոր տեսակի տենդերը։ Մենք ունենք 17 հիվանդության դեմ կանխարգելում։ 19.4 մլն երեխա ամբողջ աշխարհում պատվաստման կարիք ունի։ Ուրուգվայում երեխաների պատվաստումներից հրաժարման դեպքում ծնողներին 15 օրով բանտարկում են։ Ի դեպ, աշխարհում մոտ մեկ միլիոն մարդու կյանք փրկվում​ է պատվաստումների շնորհիվ»: Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Մենք բրենդամոլ ենք. դեղորայքը, պատվաստանյութերն առնում ենք ամենաթանկը, ամենահայտնի ընկերություններից։ Իհարկե, ունենում ենք արդյունավետություն, սակայն կարծում եմ` նույն արդյունքը կարող էինք ստանալ, եթե այն գնեինք, ասենք, Հնդկաստանից, Չինաստանից, սակայն մենք մնացել ենք 1960-ականների պատկերացումներ մեջ, թե այդ երկրների արտադրանքն անընդունելի է։ Մինչդեռ, եթե GMP ստանդարտով է արտադրված տվյալ դեղորայքը, վակցինաները, ապա որեւէ տարբերություն չկա, որ երկրում է արտադրված»: Նա նաեւ նշեց, որ բուժհաստատություններում այսօր ժամկետնանց պատվաստանյութեր չկան, պարբերաբար մոնիթորինգ է անցկացվում և գիտեն` որ հիվանդանոցում, որ բժշկի մոտ ինչ տեսակի պատվասատանյութեր կան. «Ժամկետնանց պատվասատանյութը պարազապես խոտանվում է։ Պատվաստանյութերի որակի մեջ մտնում են հումքի արտադրության բուն ստանդարտներ, որակի վերահսկողության ստանդարտներ եւ այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են որակյալ արտադրանքի ստացման համար: Հայաստանը ձեռք է բերում այն պատվաստանյութերը, որոնք ունեն GMP ստանդարտներ: Կան պայմաններ, որոնք վերաբերում են պատվաստանյութերի տեղափոխմանը: Ունենք հստակ մեխանիզմներ, որոնք ստուգում են՝ ինչ ջերմաստիճանային ռեժիմով է Հայաստան հասել: Եղել է դեպք, երբ Հայաստանը հետ է ուղարկել պատվաստանյութը ջերմաստիճանային ռեժիմի խախտման պատճառով»։ Գայանե Սահակյանը նաեւ ընդգծեց, որ պատվաստանյութերը բազմաթիվ հետազտությունների են ենթարկվում, որից հետո տրվում է որակի ստուգման սերտիֆիկատ. «Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերը կարող եք ԱՀԿ-ի ցանկում տեսնել: Հայաստանը չունի այն կարողությունները, որ կարողանա ստուգել պատվաստանյութերը 6-9 ամիս: Բայց պատվաստանյութերի փաստաթղթերը մանրամասն ստուգում են: Բացի այդ՝ դեղերի փորձագիտական կենտրոնում որոշ հետազոտություններ կատարում են: Տարեկան 2,5-3 մլն կյանք փրկվում է պատվաստումների միջոցով»։ Եթե տարիներ առաջ Հայաստանում սեզոնային բարդացումների ժամանակ օդավիրուսային վարակներով հոսպիտալացվում էր բնակչության 50-53 տոկոսը, ապա այժմ հոսպիտալացվում է 3 տոկոսը: