Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի նաեւ Թուրքիային. կոնգրեսական (տեսանյութ)

Քաղաքականություն
sherman

ԱՄՆ-ի կոնգրեսական Բրադ Շերմանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով։ «Մենք պետք է ճանաչենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ նաեւ թուրք ժողովրդին օգնելու համար։ Գերմանիան կարողացավ գիտակցել սեփական պատմությունը եւ Գերմանիան դարձավ հզոր, բարգավաճ եւ ժողովրդավարական մի պետություն, որտեղ կցանկանային բնակվել ամբողջ աշխարհի բազմաթիվ մարդիկ: Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը, արդյունքում նրանք ծայրահեղականության, ավտորիտար եւ էրդողանիստական պետության ճանապարհին են: Ես հանգիստ չեմ մնա, քանի դեռ Ներկայացուցիչների պալատը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին քայլն է՝ ազգը ոչնչացնելուց հետո դու ոչնչացնում ես այդ հանցանքի մասին հիշողությունը: Սակայն, ցեղասպանության հերքումը նաեւ հաջորդ ցեղասպանության առաջին քայլն է, եւ կարիք չկա հիշեցնելու ձեզ, թե ինչպես էր Հիտլերը համոզել իր ենթականերին, որ Ողջակիզման պատասխանատվությունից իրենք կարող են խուսափել, որովհետեւ Օսմանյան կայսրությանը հաջողվել էր խուսափել ցեղասպանության համար պատասխանատվությունից»: