Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանին արտահանձնելո՞ւ են

Հասարակություն
c51d198e2c86703b3aecaf22da9a82bc

Արդեն 4 տարի  անազատության մեջ գտնվող  վարորդ Հրաչյա Հարությունյանի թեման կքննարկվի Արդարադատության փոխնախարարի հետ:    «Ա1+»-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը տեղի է ունենալու հանդիպումը: Նա ենթադրում է, որ  արտահանձնման հարցն են քննարկելու:  Ռուսաստանի Տամբով քաղաքի գաղութում գտնվող  Հրաչյա Հարությունյանը 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ  բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: