Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը՝ մրցանակային տեղի հավակնորդ

Սպորտ
spp-1

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի 18-րդ առաջնությունում այսօր տեղի կունենան վերջին, 11-րդ տուրի պարտիաները: Մեր չորս շախմատիստուհիներից մեդալների համար պայքար կմղի միայն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Նա այսօր սպիտակներով կմրցի Հունգարիան ներկայացնող վեիտնամցի շախմատիստուհի Թրան Թան Հոանի հետ: Հաղթանակի դեպքում Էլինա Դանիելյանը լավ հնարավորություն ունի զբաղեցնելու մրցանակային տեղերից որեւէ մեկը: Մեր մյուս շախմատիստուհիները՝ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, բավական ետ են մնացել առաջատարներից եւ արդեն չեն հավակնում ոչ միայն մրցանակային տեղերին, այլեւ խաղարկվող աշխարհի առաջնության 14 ուղեգրերին: