Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» վերջապես հաղթանակ տոնեց

Սպորտ
Gago

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը սկսվեց «Արարատ» - «Փյունիկ» սկզբունքային մրցավեճով: Ինչպես տեղեկացնում է «Արարատ» ակումբի պաշտոնական կայքէջը, առաջին խաղակեսն անցել է երկուստեք գրոհներով, սակայն հուսալի են գործել թիմերի դարպասապահները: Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին, արագ հակագրոհի արդյունքում, Գեղամ Թումբարյանը դիպուկ հարվածով գրավել է «Փյունիկի» դարպասը: Հենց այդ գոլի հաշվին արարատցիները վաստակեցին առաջին միավորները՝ առաջնության գարնանային հատվածում, բացի այդ, վերջապես խաղադաշտը լքեցին հաղթանակած: Տուրի մնացած հանդիպումները տեղի կունենան առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին: Կենտրոնական խաղում Գյումրիի «Շիրակը», որը զբաղեցնում է 3-րդ տեղը, սեփական դաշտում կընդունի մրցաշարի առաջատարներից մեկին՝ «Ալաշկերտին»: