Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ասել, որ Հանրապետականի հաղթանակն ապահովված է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
elq-3

Հանրապետական կուսակցությունն առանց ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրսի կիրառման հաղթելու շանս չունի. «Բայց նույնիսկ վարչական ռեսուրսի գործադրման դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ և կատարել իր ընտրությունը։ Մեր խնդիրն է քաղաքացիներին քաջալերել, որ նրանք գնան և կատարեն իրենց ընտրությունը»,- «Ա1+»,-ի հարցին ի պատասխան ասում է Երևանի քաղաքապետի ԵԼՔ դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Մեկնաբանություններ են հնչում, որ ՀՀԿ-ի հաղթանակն արդեն իսկ ապահովված է և ԵԼՔ դաշինքին հաղթելու համար չեն մրցապայքարում։ Ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանն այս հանգամանքի մասին. «Ո՞վ է ասել, որ Հանրապետականի հաղթանակն ապահովված է։ Ինձ թվում է իրեն որպես վկա կամ մեղադրյալ պետք է ներգրավվենք ընտրակեղծիքների գործով, որովհետև ո՞վ կարող է ասել, որ ապահովված է Հանրապետականի հաղթանակը։ Ես քաղաքացիներին ասում եմ՝ իրենք են իրենց ընտրությամբ որոշելու, թե ով հաղթի Երևանի քաղաքապետի ընտրություններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հաշվի առնելով, որ «Քաղաքացի դիտորդ», «Անկախ դիտորդ» նախաձեռնություններն ամբողջ ուժերով չեն կարողանալու ներգրավվել ընտրություններում դիտորդություն անելու համար, ինչպե՞ս է պատրաստվում ԵԼՔ դաշինքը լրացնել այդ բացը. «Մենք հույս ունենք, որ այնուամենայնիվ այդ դիտորդական կազմակերպությունները կներգրավվեն վերահսկման գործընթացում։ Բայց անկախ դրանից մենք մեր վստահված անձանցով կկարողանանք այդ վերահսկողությունն ապահովել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ [caption id="attachment_1537537" align="alignnone" width="700"]Members of ‘Elq’ Alliance hold their pre-election march in Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold their pre-election march in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1537588" align="alignnone" width="700"]Members of ‘Elq’ Alliance hold their pre-election march in Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold their pre-election march in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1537589" align="alignnone" width="700"]Members of ‘Elq’ Alliance hold their pre-election march in Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold their pre-election march in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1537593" align="alignnone" width="700"]Members of ‘Elq’ Alliance hold a gathering-concert on Northern Avenue of Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold a gathering-concert on Northern Avenue of Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1537594" align="alignnone" width="700"]Members of ‘Elq’ Alliance hold a gathering-concert on Northern Avenue of Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold a gathering-concert on Northern Avenue of Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1537596" align="alignnone" width="700"]Members of ‘Elq’ Alliance hold a gathering-concert on Northern Avenue of Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold a gathering-concert on Northern Avenue of Yerevan, Armenia[/caption]