Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսաշրջիկները Հայաստանից հեռանում են՝ դժգոհելով ճանապարհներից (տեսանյութ)

Հասարակություն
turist

2016թվականին Հայաստան է ժամանել 1,250,000 զբոսաշրջիկ, որոնց 98 տոկոսը գոհ է եղել ամեն ինչից, բացի ճանապարհներից: «Սպրինտերները մեծ դժվարությամբ են անցնում ու զբոսաշրջիկները ուղղակի զարմանում են, ոնց կարելի է էդ վիճակում լինի միջպետական ճանապարհը: Անմխիթարն էն խոսքը չի»,- ասում է «ԱՍ» տուրիստական ակումբի ղեկավար Էդգար Նավասարդյանը: Զբոսաշրջության զարգացման համար  մյուս կարեւորագույն խնդիրը մեր երկրի աղբահանության ծառայության վատ վիճակն է. «Հունվարից սկսած ահազանգեր էինք սկսում ստանալ, նամակներ, նկարներ ենք ստացել, հավաքագրել ենք : Ես խոսել եմ բոլոր մարզպետների հետ, պայմանավորվել ենք, որ բոլոր նկարները ուղարկելու եմ իրենց , վայրը նշած»,- ասում է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ  Զարմինե  Զեյթունցյանը: Հայաստան ժամանող զբոսաշրջիկները վերջին տարիներին սկսել են ավելի շատ հետաքրքրվել հեծանվային տուրերով։ Սակայն այստեղ նույնպես հաճախ, դժգոհության առիթ են դառնում ոչ բարվոք ճանապարհները, անգամ Երեւանում: Մեր երկիր վերջին տարիներին սկսել են ժամանել նաեւ բժշկական տուրիզմի շրջանակներում։ Սա պահանջված, բայց դեռևս ոչ մեծ տարածում ունեցող ոլորտ է: Չնայած բազմաթիվ բացասական երեույթների,  ԻնՏուր էքսպո 4-րդ միջազգային տուրիստական ցուցահանդեսին մասնակցող ոլորտի պատասխանատուները  վստահեցնում են , որ տարեցտարի  դեպի մեր երկիր եկող զբոսաշրջիկների քանակը ավելանում է : 2016-ին 2015-ի համեմատ ավելացել է 5,7 տոկոսով: Մասնագետների վստահեցմամբ՝ եվրոպացի եւ ռուս զբոսաշրջիկի համար Հայաստանը ավելի մատչելի երկիր է քան Վրաստանը: