Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի թիմը կմրցի իսպանական «Սելթայի» հետ

Սպորտ
sport-evroliga

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կմրցի իսպանական «Սելթայի» հետ: Դա հայտնի դարձավ այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանությունից հետո: Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմեցին հոլանդական «Այաքսն» ու ֆրանսիական «Լիոնը»: Այս փուլի խաղերը տեղի կունենան մայիսի 4-ին եւ 11-ին: