Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն չորս խաղով որակազրկել է «Արարատի» ֆուտբոլիստին

Սպորտ
sport-ararat-tuganq

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ըստ ընդունված որոշումների Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Պողոս Այվազյանը որակզրկվել է 4 խաղով՝  «Շիրակի» հետ խաղում բռնարարք թույլ տալու համար: Ակումբը տուգանվել է 50 հազար դրամով: Սակայն առավել խոշոր տուգանք կվճարի Երեւանի «Բանանցը»: «Ալաշկերտի» հետ խաղում գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի եւ դարպասապահ Ստեփան Ղազարյանի հեռացումների համար ակումբը տուգանվել է համապատասխանաբար 50 եւ 30 հազար դրամով: Նիստի արձանագրություններից պարզվում է, որ առաջին խմբի «Էրեբունի» - «Արարատ-2» հանդիպմանը ոստիկանները չեն մասնակցել նախախաղային խորհրդակցությունը, որի պատճառով տուգանվել է Հ.Խաչատրյանի անվան համալիր մարզադպրոցը: