Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պաշտոնական
agn-3

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը: Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։