Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահարոն Ադիբեկյանը հաստատում է Տարոն Մարգարյանի հերքածը (տեսանյութ)

Քաղաքականություն
aharon

 ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում Երևանում հաղթել է հիմնական մրցակից «Ծառուկյան» դաշինքին։ Սա հիմք է տվել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին կարծելու, որ իշխող ուժը հաջողություն կունենա Երևանի ավագանու ընտրություններում։  «Հանրապետական կուսակցության հաղթանակը կանխորոշված է արդեն խորհրդարանական ընտրություններից հետո» ,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։   Հայտնիությամբ առաջին տեղում է Նիկոլ Փաշինյանը, բայց Տարոն Մարգարյանն ավելի ազդեցիկ է. «ԵԼՔ-ի ու Երկիր Ծիրանիի միջև պայքար կգնա ընդդիմադիր ձայների համար։ Նրանք կփորձեն նաև իշխանության հսկողության տակ գտնվող ընտրողների ձայները վերցնելու», -ասում է սոցիոլոգը։   Ահարոն Ադիբեկյանը հիշեցնում է, որ Երևանն աշխարհի 10 ամենաանվտանգ քաղաքն է. ճանապարհները մաքուր են, գազն ու ջուրը կա. «Եթե ունենայինք մի քաղաքապետ, ով կաշառակեր է, գռփող, նրան քաղաքացիները գնահատական կտան»։   Պարոն Ադիբեկյանին հիշեցրինք Տարոն Մարգարյանի հայտարարագիրը, ըստ որի՝ քաղաքապետը միլիոնատեր է։ Եթե կոռուպցիա չկա քաղաքապետարանում, այդ միջոցները որտեղի՞ց են:   Դիտարկմանն ի պատասխան Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ քաղաքապետին չի արգելվում բիզնես ունենալ, հավանաբար՝ նկատի ունենալով, որ այդ կերպ է միջոցներ կուտակել։ Մինչդեռ երեկ Տարոն Մարգարյանը հերքել էր տեղեկությունները, թե ինքը բիզնեսներ ունի։