Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը՝ 100-ամյակի հանձնաժողովի նախագահ

Պաշտոնական
7f386545479c43b357d4467c0d584a62

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: