ՄԻՊ-ը՝ իր դեմ իրականացված ակցիայի մասին

Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել:

Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը: Շնորհակալություն ասուլիսի բոլոր մասնակիցներին:

Մարդու իրավունքների պաշտպան 

Հիշեցնենք, այսօր ֆլեշմոբ իրականացվեց Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսի ժամանակ։  Ինչ-որ երիտասարդներ ներխուժեցին դահլիճ և թղթեր թողեցին պաշտպանի դիմաց, որոնցից մեկի վրա գրված էր՝ ՀՀԿ իրավունքների պաշտպան։ Փակցվել են նաև զինվորների լուսանկարներ, ինչպես նաև՝ հուլիսյան իրադարձությունները պատկերող նկարներ։