Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է իրականում բաժակ բարձրացրել Սերժ Սարգսյանի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-koch-1

Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Երևանի ավագանու ընտրությունների պարագայում շատ բան հստակ է. «Պարզ է, որ ՀՀԿ ֊ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին քիչ ձայն է ստանալու, բայց անցնելու է։ Պարզ չէ միայն, թե ինչ հարաբերակցություն է լինելու ՀՀԿ֊ի ու ԵԼՔ֊ի միջև» ,֊ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա համար անակնկալ չէ ՕՐՕ դաշինքի, ՀԱԿ֊ի չմասնակցելը ընտրություններին, հարց կա միայն ԲՀԿ ֊ի հետ կապված.  «Հավանաբար պարոն Ծառուկյանը արդեն իսկ խորհրդարանում լծակներ է ձեռք բերել, ու դա արդեն իսկ նրան բավարարում է։ Երևի դա էր պատճառը չմասնակցելու», ֊ասում է պարոն Քոչարյանը։ Իսկ ինչո՞ւ է նա կարծում, որ Զարուհի Փոստանջյանը քիչ ձայներ է հավաքելու. «Երբ նայում ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակին, ոչ մեկին չենք ճանաչում։ Իսկ մասնակցող անձերի հայտնի լինելը կարևոր է»։ Կարեն Քոչարյանը լուրջ չի համարում այս կամ այն ուժի մասին մեկնաբանությունները` կապվածիշխանությունների հետ գաղտնի համագործակցության մասին. «Նման բան ասում են Նիկոլ Փաշինյանի մասին։ Ես էլ դրան հակափաստարկ կբերեմ այն, որ Նիկոլ Փաշինյանը երբեք բաժակ չի բարձրացրել, նախագահի հետ չի հանդիպել։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը բազմիցս է դա արել։ Հիմա ռացիոնալ հատիկը որտե՞ղ է», ֊հավելեց Կարեն Քոչարյանը։