Լյուքսեմբուրգցի պատգամավորի եւ հայուհու սիրո պատմությունը

ԱրմենՊրես

Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնումԵվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր եւ նրա հայհարսնացուն՝ Տաթեւ Մանուկյանը, ով ապրում է Բելգիայում: Նա սովորել է Հայաստանի պետականտնտեսագիտական համալսարանում, ապա ուսումը շարունակել Շվեդիայի Դալարնա համալսարանում:Որոշ ժամանակ անց  տեղափոխվել է Բելգիա, այժմ էլ աշխատում է AGBU Europe բրյուսելյան գրասենյակում (Armenian General Benevolent Union-Հայկական բարեգործական ընդհանուր միություն-հեղ.): Նրանց սիրո պատմությունը, որի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չէին, անտարբեր չթողեցշատերին: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում լյուքսեմբուրգցի փեսացուն եւ հայազգի հարսնացուններկայացրին իրենց սիրո պատմությունը՝ Տաթեւի վանքում պատահական հանդիպումից մինչեւհարսանիքի նախապատրաստում:

Սկսենք ամենասկզբից: Որտե՞ղ եւ ինչպե՞ս հանդիպեցիք առաջին անգամ:

Ֆ. Էնգել -Ինչ խոսք, ես արդեն սովոր եմ այդ հարցին պատասխանել: Իրականում, սա կարելի է անվանելմի թռիչքի պատմություն: Ես մեկնում էի Մոնղոլիա՝ մասնակցելու Եվրամիություն-Ասիագագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական համաժողովին: Բավականին կարճճանապարհորդություն էր նախատեսված, որից հետո պետք է Հայաստան վերադառնայի՝ Հայոցցեղասպանության տարելիցի օրն այստեղ լինելու համար: Ստամբուլ-Ուլան Բատոր թռիչքի ժամանակխնդիրներ առաջացան, եւ մենք վայրէջք կատարեցինք Բիշքեկում, որտեղ ուղեւորներին խնդրեցին դուրսգալ ինքնաթիռից: Վատն այն է, որ այլ թռիչք չէր առաջարկվում, քանի որ պարզեցինք՝ Ուլան Բատորումեղանակային պայմանները շատ վատն են, եւ չգիտեինք էլ՝ երբ կկարողանանք հասնել այնտեղ:  Ինձ ուրիշբան չէր մնում, քան պարզապես այն չեղարկելը: Մեկ օր մնացի Բիշքեկում, հաջորդ օրը կազմակերպեցիթռիչք դեպի Երեւան: Եվ այնպես ստացվեց, որ արդեն Հայաստանում ես եւ Տաթեւը պատահականհայտնվեցինք նույն մեքենայում, որը տանում էր Տաթեւի վանք: Վանքն ու շրջակա տեսարանը պարզապեսհրաշալի էին, միգուցե դա էլ մեզ ոգեշնչեց: Երկու Տաթեւների (հարսնացուիս և վանքի) խորհրդավորգեղեցկությունը անչափ համահունչ էին:

Տ. Մանուկյան- Այո, դա փաստորեն ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածն էր՝ապրիլի երկրորդ կեսը, երբ ես Հայաստան էի եկել 10 օրով:  Իմ և Ֆրանկի ընդհանուր ընկերոջը խնդրել էիինձ տանել Տաթեւի վանքը տեսնելու, ու Ֆրանկի հետ նույն մեքենայում հայտնվելուց հետո պարզեցի, որՖրանկն էլ իր հերթին մինչ իր Հայաստան գալը նույն խնդրանքով էր դիմել հենց նույն մարդուն, ով չէրվարանել երկուսիս նույն մեքենայով Տաթև ուղարկելու հարցում:

Խոսելով միջմշակութային երկխոսության վերաբերյալ՝ ի՞նչ նոր բացահայտումներ եք  հասցրելանել միմյանց մասին որպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Ֆ. Էնգել-Չգիտեմ՝ արդյոք Լյուքսեմբուրգի ամենատիպիկ ներկայացուցիչն եմ, բայց ամեն դեպքում,Տաթեւ, ի՞նչ ես բացահայտել: Իրականում, Տաթևը Լյուքսեմբուրգում չէր էլ եղել:

Տ. Մանուկյան-Իսկապես, Լյուքսեմբուրգում չէի եղել: Այն ինձ համար ամբողջովին մի նոր բացահայտումէր՝ մարդիկ, երկիրը, արդեն իսկ սկսել եմ լյուքսեմբուրգերեն սովորել: Նույնը հաստատ չեմ կարող ասելՖրանկի մասին, որովհետեւ նա նույնիսկ առավել քան բացահայտել է Հայաստանը: Մի անգամ նա ինձասաց. «Ես քեզ պետք է տանեմ, ու դու քո հայրենիքը պետք է տեսնես ու ծայրից ծայր ճանաչես»:Հայաստանում ու Արցախում 2 շաբաթում 2500 կիլոմետր մեքենայով պտտվեցինք՝ հայաստանյան ուարցախյան հյուսիսն ու հարավը ոտնատակ տալով. Նոյեմբերյանից մինչև Մեղրի, Մարտակերտից մինչևՀադրութ: Ինձ հաճախ հարցնում են. «Ֆրանկին Հայաստանը ցույց տվեցի՞ր», ժպտալով ասում եմ, թե, այո,Ֆրանկն ինձ Հայաստանը ցույց տվեց:

Ֆ. Էնգել-Ի դեպ, սպիտակ նիվայով. այն, ինչ պետք է յուրաքանչյուր հայ տղան անի (ծիծաղում են-հեղ.):Այո, հայ կնոջը ժամադրելը մի փոքր ավելի կառուցողական մոտեցում է պահանջում, քան այլ ազգիներկայացուցչին, բայց կարող եմ ասել, որ Տաթեւը մարդու այն տեսակն է, ով լիովին համապատասխանումէ ինձ:

Ի՞նչ կասեք լեզվի հետ կապված խնդիրների մասին, եթե, իհարկե, դրանք կան: 

Ֆ. Էնգել-Մի փոքր ժամանակի կարիք կա, որ ես կարողանամ ավարտել իմ հայերենի դասերը եւ բերելլեզվաիմացությունս նորմալ մակարդակի: Հայերենը ամենահեշտ լեզուներից չէ, որի դեպքում կարելի էգոնե ինչ-որ նմանություններ գտնել իմ իմացած լեզուների հետ: Դե, մեր շփման լեզուն անգլերենն է:Բելգիայում նաեւ հոլանդերեն ենք խոսում, Տաթեւի ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու համարդա ավելի հարմար է:

Տ. Մանուկյան-Ես պարզապես երբեմն ասում եմ ՝ եթե դու ուզում ես ապագայում հասկանալ քոերեխաներին, ապա պետք է սովորես հայերեն: Մեր ընդհանուր լեզուներն են անգլերենը, հոլանդերենը եւֆրանսերենը, իսկ հայերենն ու լյուքսեմբուրգերենը դեռ ճանապարհին են:

Ֆ. Էնգել-Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն:  Տաթեւն էլ իր հերթինփորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:

Տ. Մանուկյան-Այո, իմ կյանքի առաջիկա նպատակներից մեկն է լյուքսեմբուրգերեն սովորելը, որովհետեւես տեսնում եմ Ֆրանկի այդչափ մեծ հարգանքը իմ մշակույթի, լեզվի նկատմամբ, եւ նույն հարգանքն էլինքս պետք է ցուցաբերեմ նրա լեզվի եւ մշակույթի հանդեպ:

 Իսկ ընկերները, հարազատներն ինչպե՞ս արձագանքեցին միասին լինելու որոշմանը:

Տ. Մանուկյան-Նրանք շատ ոգեւորված էին:

Ֆ. Էնգել -Իսկապե՞ս:

Տ. Մանուկյան-Դու հավանաբար այդ հատվածը բաց ես թողել (ծիծաղում են-հեղ.):

Ինչու՞ եմ սա հարցնում: Միգուցե տեսել եք հայկական տարազով հայուհու, նրա սեւամորթամուսնու եւ որդու՝ վերջերս հայ հասարակության շրջանում բավականին բուռն արձագանքգտած լուսանկարը: Դրա շուրջ միառժամանակ առաջացան  տարբեր բնույթիխոսակցություններ, որոնք տեղիք տվեցին մտածելու այստեղ ստեղծված որոշակիանհանդուրժողականության մթնոլորտի մասին: Կցանկանայի իմանալ՝ Դուք ինչ եք կարծումնման հարցի վերաբերյալ:

Ֆ. Էնգել-Բայց նաեւ տեսանք, որ նույնիսկ հայերն են ցուցաբերում ավելի շատ հանդուրժողականություն,երբ խոսքը սեւամորթ կնոջ՝ այս դեպքում Սերենա Ուիլյամսի մասին է (աշխարհահռչակ թենիսիստուհինվերջերս նշանադրվել էր Reddit սոցիալական ցանցի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ-հեղ.), եւդա ոչ մեկին անհանգստություն չի պատճառում: Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգի հասարակությանը, եսչեմ նկատել, որ մեզ մոտ դա ինչ-որ դժգոհություն առաջացնի, քանի որ խառնամուսնությունները մերերկրում շատ են:

Տ. Մանուկյան-Ես լսել էի այդ մասին, տեսել էի այդ բացասական մեկնաբանությունները: Կարդացել եմնաեւ մեր մասին գրված հոդվածների վերաբերյալ արված բոլոր մեկնաբանությունները, որոնք մեծամասամբդրական էին, բայց ես հարցնում էի ինձ՝ ինչո՞ւ. մի՞թե որովհետեւ Ֆրանկը հանրային մարդ է: Դա շատ էինձ բարկացնում, քանի որ ցույց է տալիս այդ խտրական վերաբերմունքը, որ ունենք օտարերկրացիներինկատմամբ: Մեր պատմության ընթացքում շատ անգամներ հալածվել ենք կրոնական եւ էթնիկականփոքրամասնություն լինելու համար, իսկ հիմա, փաստորեն, մենք ինքներս խտրականություն ենքցուցաբերում մյուսների հանդեպ: Այդ միջադեպը կարծրատիպեր կոտրող էր մեր հասարակությունում,որում Marashlyan Photo Atelier-ը կարեւոր եւ ճիշտ դեր ունեցավ:

Ամենակարեւոր հատկությունները, որ գնահատում եք միմյանց մեջ: 

Ֆ. Էնգել-Տաթեւն ունի տարբեր հարցերի հանդեպ յուրօրինակ թեթեւություն, հանդարտություն ուհանգստություն, որը ես սովորաբար չունեմ: Դա կարծես փոխլրացնող  գործոն է: Նա շատ ըմբռնողական էբոլորի նկատմամբ. մի բան, որը միշտ չէ, որ ես ինքս ցուցաբերում եմ: Նա այդպիսին է նաեւ իմնկատմամբ: Ինձ համար նա կանացիության եւ խելացիության յուրօրինակ համադրություն է, արդարացիիր եւ շրջապատի հանդեպ եւ ծայրաստիճան պատասխանատու իր քայլերի համար:

Տ. Մանուկյան-Հայերենում  համապատասխան մի բառ կա՝ «աշխարհաքաղաքացի»: Կարծում եմ՝ դանրան ամենալավն է բնորոշում: Ֆրանկը շատ բաց է տարբեր մշակույթների, կարող եմ ասել՝ նաեւկրոնների, գաղափարների նկատմամբ: Ըստ իս՝ այդ առումով, շատ բան ունեմ նրանից սովորելու: Նա լայնաշխարհայացք ունի, իսկ որպես քաղաքական գործիչ՝ կարող եմ ասել, որ շատ հաստատակամ է իրհամոզմունքների առումով: Ասում է այն, ինչ մտածում է, ինչը շատերին կարող է դուր չգալ: Նա այսաշխարհում հանուն արդարությունը գերակայության հասցնելու պայքարողների շարքին է պատկանում:Որպես կողակից՝ անընդհատ նշում եմ, որ իմ էմոցիոնալ եւ ինտելեկտուալ սնուցման աղբյուրն է:

Հարսանիքի օրը եւ վայրն արդեն որոշվա՞ծ է:

Ֆ. Էնգել -Այո, որոշված է: Այն լինելու է Հայաստանում եւ Արցախում: Մնացած փակագծերը դեռ կթողնենք փակ:

 

Հարցազրույցը վարեց Սյուզի Մուրադյանը

Լուսանկարները Մխիթար Խաչատրյանի

loading