Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգեք՝ հանուն մաքուր Հայաստանի

Պաշտոնական
shabatoryak3

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328։ Հիշեցնենք, երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ազդարարեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը, ինչը նշանակում է, որ ողջ Հայաստանի տարածքում պետք է խստորեն վերահսկվի մաքրությունը։