Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող չոբան լինի՝ մեր գյուղից լինի». բագարանցիների բողոքը (տեսանյութ)

Հասարակություն
bagaran-1

Արմավիրի մարզի Բագարան համայնքի միջնակարգ դպրոցը մեկ շաբաթից ավել է՝ գրեթե դատարկ է: Ծնողները չեն թողնում երեխաներին դպրոց գնալ: Դասադուլը  նորանշանակ տնօրենի դեմ է, որը հարեւան  Երվանդաշատի համայնքապետի կինն է։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է   որոշում  կայացրել՝ հարեւան գյուղից առաջադրված թեկնածուին նշանակել տնօրենի պաշտոնում՝  համեմատելով երկու թեկնածուների թղթապանակները. բացատրում են  Տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարությունում։  Բագարանցիները վստահ են՝ քաղաքական որոշում է կայացվել, պարզաբանումը նրանց չի գոհացնում ։ Բագարանի բնակիչներին  ամենից շատ  անհանգստացնում է այն, որ իրենց գյուղապետը այս խնդրի լուծման համար ոչինչ չի անում, ասում են՝ չեզոք դիրքում է, որ գործընկերոջը չնեղացնի։  Փորձեցինք անձամբ գյուղապետից ճշտել եղելությունը, բայց նա արձակուրդում էր: Ավելին՝ տեսանյութով