Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը դատարան չբերվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ca9e7815ed2fad0f7fd3beecbb9c7f64

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր օրինական է համարել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ մեղադրվող Սամվել Բաբայանն այսօր չի բերվել դատարան։ Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանն առայժմ չի շտապում քաղաքական գնահատական տալ Սամվել Բաբայանի կալանավորման փաստին։ «Ա1+»-ի հարցին՝ երբ կտրվեն որոշակի գնահատականներ, նշեց, որ հետագա քայլերը դա ցույց կտան։ Դատարանի որոշումն ստանալուց հետո պաշտպանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել։