Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը դարձյալ մոտեցավ երկու առաջատարներին

Սպորտ
unnamed-41-2

Ռիգայում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց վրացուհի Նինո Բաթիաշվիլուն, վաստակեց 6,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի երկու առաջատարներին՝ Նանա Ձագնիձեին եւ Ալեքսանդրա Գորյաչկինային, որոնք 7-ական բալ ունեն: Այս տուրում հաջող հանդես եկավ նաեւ մեր մյուս առաջատարը՝ Լիլիթ Մկրտչյանը, որը սեւերով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի նկատմամբ: Նա այժմ ունի 5,5 միավոր եւ լավ հնարավորություն ունի պայքարելու աշխարհի 14 ուղեգրերից մեկի համար: Լիլիթ Գալոյանը միավորը կիսեց գերմանուհի Սարա Հոոլտի հետ մրցախաղում, իսկ Մարիա Գեւորգյանը սպիտակներով տանուլ տվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմիրա Սկրիպչենկոյին: Նրանք վաստակել են համապատասխանաբար 5 եւ 4 միավոր: Վաղը տեղի կունենա նախավերջին՝ 10-րդ տուրը: Էլինա Դանիելյանը ուժերը կչափի գերմանուհի Ելիզաբեթ Պաեցի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի հունգարուհի Սիդոնիա Լազարնեն: