Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Սպորտ
unnamed-40-1

Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» շախմատի մրցաշարում այսօր կայացած 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 4 միավոր եւ կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող երեք շախմատիստներն արդեն ետ են մնում մեկ միավորով: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի հենց նրանցից մեկի՝ չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆանի հետ: