Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարություն է արել (տեսանյութ)

Քաղաքականություն
samvel-babayan1

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր մասնակցել է իր գործով վերաքննիչ բողոքի քննությանը: Դռնփակ նիստում նա հանդես է եկել հայտարարությամբ: «Նա ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում: Ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել»,-  ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը։ Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ մեղադրվող Սամվել Բաբայանը դատարանից խնդրել է նաեւ վերացնել իր կալանավորման որոշումը: Թե դատախազը, թե քննիչն առարկել են՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումն օրինական է  եւ հիմնավոր:     Քաղաքական հայտարարություններով Սամվել Բաբայանը հանդես չի եկել: Սամվել Բաբայանի խափանման միջոցը կփոխվի, թե՝ոչ, պարզ կդառնա վաղն առավոտյան:  Մանրամասները՝ տեսանյութում: