Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերածնունդ»՝ հյուրասեր ու ջերմ Գյումրիում (տեսանյութ)

Մշակույթ
Untitled1-4

«Գյումրին՝ զարմանալի ձգողականություն ունեցող քաղաք է, որն իսկապես միանգամից գրավում է սիրտն ու հոգիդ, և ընդմիշտ մնում քեզ հետ»,- ասում է ջազմեն Վալերի Գրախովսկին, որի արդեն երրորդ այցն  է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: «Զարմանալի է, թե ինչպես Հայաստանի նման փոքրաթիվ ժողովուրդը կարող է այսքան տաղանդներ ունենալ և նման մեծ միջոցառում կազմակերպել»:  35 երկիր ներկայացնող 3 հազար մասնակիցներ, 5 տարիքային խումբ, 19 անվանակարգ: Մրցույթին մասնակից բայանահար Միխայիլ Բելկովի համար կարևորը, իր իսկ խոսքով, հենց մասնակցությունն է, ոչ թե հաղթելու գաղափարը: Տպավորված է այն բացահայտումներով, որ ունեցավ այս քաղաքում: Այսքան ջերմություն, հյուրասիրություն չէի տեսել: Շատ հավանեցի նաև ժողովրդական գործիքները՝ քանոնն ու զուռնան, որոնց մասին անգամ պատկերացում չունեի: «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի նոր անվանակարգը՝ «Զինվորական երգչախումբ և նվագախումբ», ի հիշատակ է ռուսական բանակի Ա.Վ.Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի ու պարի ակադեմիական անսամբլի ավիաաղետի զոհ դարձած երաժիշտների: Երջանիկ պատահականությամբ, այդ թռիչքին չմասնակցած Իգոր Ռաևսկին, որն անսամբլի նոր ղեկավարն է, և մենակատար Բորիս Դյակովը ներկա էին փառատոնի բացմանը։ Փառատոնը, այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին: Մասնաճյուղն իր հոբելյանի առիթով, Էմիլ Գիլելսի ընտանիքից նվեր ստացավ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու հեղինակած անվանի դաշնակահարի կիսանդրին ։  Փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը, որին մասնակցում էին արտերկրի հեղինակավոր երաժշտական հաստատությունների ռեկտորներ:   Աբու Դաբիի կոնսերվատորիայի ռեկտորի խոսքով, սա իրականում իրենց համար ևս ներկա տարբեր երաժշտական հաստատությունների հետ նոր նախագծերի, համատեղ ծրագրերի մասին քննարկումների և պայմանավորվածությունների ձեռք բերման հիանալի հարթակ դարձավ:  Տպավորված էր նաև Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի ռեկտորը՝ Գալինա Մայարովսկայան: «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը կանցկացվի մինչև մայիսի 30-ը: https://youtu.be/yeu0QkaK1Q8   https://youtu.be/WWsuOVZByaU   https://youtu.be/yAntx42uEMk   https://youtu.be/7Acau5AM6n8