Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի առաջին ռակետը լքեց Մոնտե Կառլոն

Սպորտ
sport-tenis

Աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի թենսիսիտ Էնդի Մարեյը Մոնտե Կառլոյում ընթացող «Մաստերս-1000» մրցաշարի երրորդ փուլում անսպասելի պարտվել է իսպանացի Ալբերտ Ռամոսին եւ դուրս մնացել պայքարից: Հանդիպումը տեւել է 2 ժամ 33 րոպե: Առաջին սեթը բրիտանացի թենիսիստն ավարտել է իր օգտին՝ 6:2, իսկ երկրորդում զիջել նույն հաշվով: Երրորդ սեթում Էնդի Մարեյը չնայած շահել է առաջին չորս խաղափուլերը, սակայն հետագայում տանուլ է տվել 5:7 ընհանուր հաշվով: