Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 հազար դոլար՝ մատ ցույց տալու համար (տեսանյութ)

Սպորտ
sport-tuganq

Բասկետբոլի ազգային միության «Բոստոն Սելթիկս» թիմի խաղարկող Մարկուս Սմարթը դարձավ առաջին բասկետբոլիստը, որը լիգայի նոր կանոնակարգի հիման վրա խոշոր տուգանք պետք է վճարի: Փլեյ-օֆֆի «Չիկագո Բուլզի» հետ երկրորդ խաղում 23-ամյա բասկետբոլիստը մրցակցին միջնամատն է ցույց տվել, երբ վերջինիս նետումը նպատակին չի հասել: Ըստ լիգայի նոր կանոնակարգի, նման արարքի համար բասկետբոլիստները տուգանվելու են 25 հազար դոլարով: «Տեսագրությունը դիտել ենք, բայց դեռ չենք քննարկել, արդյոք նա վիրավորելու նպատակով է այդ արարքը թույլ տվել: Եթե դա է իրական պատճառը, ապա Մարկուսը պետք է պատժվի», - ասել է  «Բոստոն Սելթիկսի» գլխավոր մարզիչ Բրադ Ստիվենսը: