Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորիս Շատվերյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն

Սպորտ
sport-sambo

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկած սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների առաջնությունում Հայաստանի պատվիրակները մրցումների առաջին օրը նվաճել են 5 մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մինչեւ 18 տարեկան սամբիստների մրցաշարի 75 կգ քաշային կարգում Բորիս Շատվերյանը հաղթել է բոլոր գոտեմարտերը եւ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Նույն մրցումներում Նարեկ Դալլաքյանը (60 կգ) զբաղեցրել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի: Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ-18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ-20) եւ Վահագն Չալյանը (82 կգ, Մ-20) բավարավել են բրոնզե պարգևներով: