Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև հունիսի 1-ը պետք է մշակվի միասնական երթուղային ցանց

Քաղաքականություն
18a2d5f6b702d65dace9de60bf28acec

Ճանապարհաշինության և միասնական երթուղային ցանցի վերաբերյալ այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տվյալ խնդիրների շուրջ վերջերս քննարկումներ ենք ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ իմ այցի ընթացքում»: Հաշվի առնելով նշված խնդիրների կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 1-ամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորգոման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: Նախարարությունը պետք է նաև գնահատի ճանապարհների շահագործման գործող պայմանագրերի գործողությունը 5-ից 10 տարի երկարացնելու և մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնի տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ մարզպետերին 2-շաբաթյա ժամկետում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքներ ուղևորահոսքի վերաբերյալ ըստ ժամային կտրվածքի: Վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է նաև մինչև 2017թ. հունիսի 1-ը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը,     նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, վերանորոգման և շինարարության կարգապահությանը, սահմանել հսկողություն՝ ներգրավելով տեղական ինքկառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է: