Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունենալու ենք ավտորիտար երկու հարեւան պետություն. թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
turkaget

Հայ- թուրքական հարաբերությունները  մի փոքր լավ վիճակում են եղել, երբ Թուրքիայի վրա ազդեցություն է եղել Եվրոպայից: Նոր սահմանադրության կիրառումից հետո Թուրքիան այլեւս չի ենթարկվի ոչ մեկին ու մեր հարեւան երկրի հետ հարաբերությունները ոչ թե կմնան նույնը, այլ ավելի կվատանան: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշում է. «Հիմա մենք կունենանք երկու հայերին թշնամաբար տրամադրված ռեժիմներ, որոնք ինստիտուցիոնալ առումով մոտենում են։ Եթե առաջ գոնե դեմոկրատիվ էր Թուրքիան համարվում, ապա հիմա կվերանա դա, մենք կունենանք ավտորիտար երկու պետություն, որ ակնհայտ վարում են հակահայկական քաղաքականություն»: Հայաստանի համար, ըստ թուրքագետի,  մտահոգիչ է նաև այն, որ Էրդողանը կարողացավ ապահովել  մեծամասնությունը` դաշնակցելով ազգայնական շարժում կուսակցության հետ։ Սա նշանակում է, որ այլևս ինքը պետք է այդ պարտքերը մուծի, իսկ այդ կուսակցության դաշտը չափավոր հայտարարված իսլամիզմն է: Սակայն Անուշ Հովանիսյանը վստահեցնում է, որ  սա վերջը չէ՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: