Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանը կդիմի ՍԴ (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

Ներքաղաքական կյանքի կարեւորագույն սպասումները կապել մեծ կամ փոքր գյուղի ընտրությունների հետ՝ տեղին չէ։ Երեւանի ավագանու ընտրությունները մի փոքր տարբերվում է, սակայն սա էլ ըստ էության մի մեծ գյուղ է, որի ընտրությունները էական նշանակություն ունենալ չեն կարող մեր պայմաններում, երբ Սահմանադրությունը կասկածի տակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նրա դիտարկմամբ՝ Երեւանի ավագանու ընտրությունները կարող էին դերակատարում ունենալ, բայց դրա համար պետք էր գաղափարական հարցերում համաձայնություն եւ եթե լիներ նախատրամադրվածություն ընդդիմադիր դաշտի կամ այդպես ներկայացողների համախմբում։ «Այսինքն, եթե ազգային մակարդակի քաղաքական ուժերը ինչ-որ հույսեր են կապում այս ընտրությունների հետ, ճիշտ կլիներ, որ ներկայանային մեկ միասնական թիմով եւ այդ քայլը ազդարարեին ոչ որպես կարեւորագույն նպատակ, այլ առաջին քայլ՝ հետագա գործողությունների համար»։ Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություներին՝ նա ասաց. «Մենք հերթական նահանջն ապրեցինք, քանի որ հրապարակները չլցվեցին դժգոհ բազմությամբ։ Բարոյապես կոտրված բազմությունը չի կարող դժգոհելու ընդունակ լինել, իսկ բարոյապես կոտրելու համար բավական է մարդուն ասել՝ վերցրու այս փոքրիկ օժանդակությունը եւ լռիր, խնդրում եմ։ Այնպես որ, ընտրակաշառք բաժանելը միայն տվյալ պահի համար չէ, այլեւ առաջիկա 5 տարվա ընթացքում մարդկանց կոտրելու համար է։ Մենք պիտի ազդարարենք, որ պետք է գնանք կամ միասին, կամ ԱԻՄ-ն ինքնուրույն չի գնա, քանի որ միասին գնալու դեպքում կարող ես խեղկատակությունն էլ վերածել ինչ-որ ներկայացման, եթե առանձին-առանձին ես գնում, ապա խաղում ես նրանց խաղը, ովքեր այս երկիրը դարձրել են իրենց տնամերձը»։   Նա նշեց, որ առաջիկայում դիմելու են Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքի ու գործող Սահմանադրության անհամապատասխանությունն ապացուցելու նպատակով։