«Տնօրենների ինստիտուտը ապաքաղաքականացնելու հարց դրված չէ». նախարար (տեսանյութ)

Արդյո՞ք ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դատի տված 30 տնօրենների կողքին է։ «Ա1+»-ի հարցին պատասխանելուց առաջ դաշնակցական նախարարը հորդորում է նախ կատեգորիա ճշտել. «Ես օրինականության և Հայաստանի Հանրապետության օրենքների պաշտպանության կողքին եմ»։ Արդյո՞ք տնօրենների պահանջն առ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կառույցը, օրինական է. «Դատական գործ է բացված, դատարանը կորոշի»։

Նա տեղեկացրեց՝ իրենք ավագ դպրոցների մասով քննություն են իրականացնում. «Նաև խնդրել ենք, նույն բանը քաղաքապետարանն ու մարզպետարաններն են անում։ Կամփոփենք, կխոսենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ, կխոսենք ընտրական հանձնաժողովի հետ,իրենց նյութերն էլ կվերցնենք, և հրապարակային կասենք»։

Լևոն Մկրտչյանի պնդմամբ՝ դպրոցներն ու տնօրենների ինստիտուտը ապաքաղաքականացնելու հարց այս պահին դրված չէ։ Ավելին՝ ողջունելի է կրթական համակարգի ներկայացուցիչներ ներկայությունը. «Մենք 40000 ուսուցիչ ունենք և ուսուցիչները մեր մտավորականության կարևոր հատվածն են, եթե մենք ուզում ենք քաղաքական մշակույթ ունենալ, ապա այդ հզոր զանգվածը պետք է ներառվի կուսակցությունների ու քաղաքական մշակույթի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում