Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը հերքում է, որ բիզնեսներ ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
taron-margaryan-nkar

Տարոն Մարգարյանը 2013 թվականից է վեր ոչ թե հարստացել է, այլ նրա եկամուտները նվազել են։ Այս մասին այսօր նա հայտարարեց «Ազգ-բանակ» 2017 համաժողովից առաջ՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին։ Թե որտեղից են նրան 250 միլիոն դրամը, 45 հազար դոլարը, 50 հազար եվրոն, բնակարանները, առանձնատունը, բնակելի շենքի մի ամբողջ հարկը և առևտրի կենտրոնի տարածքը, Տարոն Մարգարյանը խորհուրդ տվեց նայել հայտարարագրի տվյալները՝ ըստ տարիների։ Նշենք, որ 2013 թվականին Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ Մարգարյանի անշարժ և շարժական գույքը ավելի շատ էր: Եվ նրա պնդմամբ՝ դրամական միջոցներն ավելացել են ի հաշիվ գույքի վաճառքի։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք ինքը բիզնեսներ ունի թե ոչ, Տարոն Մարգարյանը բացասական պատասխան տվեց։ Մինչդեռ 2016-ին իր իսկ հայտարարագրում նա նշել է, որ 50 տոկոս բաժնեմաս ունի Z&Z ընկերությունում: Մամուլում Երևանի քաղաքապետի բիզնեսների մասին այլ տվյալներ էլ են հրապարակվում, ըստ որի՝ նա անգամ տաքսի ծառայությունների, պահածոների գործարանի, փամփուշտների գործարանի համասեփականատեր է։ Մանրամասները՝ տեսանյութում