Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից 4 մարմնամարզիկ մտել է եզրափակիչ

Սպորտ
sport-3

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն Հայաստանի չորս մարմնամարզիկ: Որակավորման փուլը հաղթահարել են Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը (երկուսն էլ օղակներ), Արթուր Դավթյանը (հենացատկ): Վերջինս հանդես կգա նաեւ բազմամարտի եզրափակիչում: