Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով գործ է հարուցվել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sas-artak

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության նախընտրական ժողովում արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության առթիվ։ Լուրը հաստատեցին հատուկ քննչական ծառայությունից։ Հիշեցնենք՝ «ՍԱՍ» ընկերության վերնախավը սույն ձայնագրության մեջ իր աշխատակիցներին հորդորում է աշխատել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») համար և նախատում նրանց, որ ցուցակագրումներ ու հավաքագրումներ չեն արել՝ սպառնալով աշխատանքից ազատել։