Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը կիրառել է դիպուկահար հրացաններ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman

Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահխպանություն: ԱՀ ՊՆ