Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը պարտվեց Նանա Ձագնիձեին

Սպորտ
unnamed-37-1

Էլինա Դանիելյանին չհաջողվեց պահպանել հաղթական ռիթմը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այսօր կայացած 8-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւ խաղաքարերով հանդիպեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ եւ պարտություն կրեց: Այդպիսով, Էլինա Դանիելյանը մնաց 5,5 միավորով եւ նահանջեց 10-րդ հորիզոնական: Աղյուսակը գլխավորում են նույն Նանա Ձագնիձեն ու Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնք 6,5-ական միավոր են վաստակել: Մեր մյուս մասնակիցները, հակառակը, բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ելիզավետա Մալախովայի հետ եւ վաստակեց 4,5 միավոր: Նրան հավասարվեցին նաեւ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրկին կմրցի Վրաստանի պատվիրակի՝ Նինո Բաթիաշվիլու հետ: Լիլիթ Մկրտչյանին մրցակից է բաժին հասել Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովան: Լիլիթ Գալոյանը կհանդիպի գերմանացի Սարա Հոոլտի, իսկ Մարիա Գեւորգյանը՝ Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյի հետ: