Նախագահող դատավորը հանդես է գալիս որպես մեղադրող կողմ. փաստաբան (տեսանյութ)

«Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին այսօր տեղափոխել են «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն՝ վիրահատության։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է նրա պաշտպանը։

Արարատ Խանդոյանը աչքի վնասվածքը ստացել էր անցյալ տարվա հուլիսի 20-ին՝ Խորենացիի հայտնի դեպքերի ժամանակ, հատուկ միջոցի կիրառման արդյուքում։

Հիշեցնենք, որ զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը ութ ամիս է կալանքի տակ է։

Թեմայի մասին զրուցելու համար «Ա1+» -ը հրավիրել է Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանին։