Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ անել հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում

Կարևոր լուրեր Մարզեր
1492609095_aiv

Սահմանային Հայկավան, Առափի, Ղարիբջանյան, Ախուրիկ համայնքներում հակառակորդի ուժերի կուտակում է նկատվել: Ի՞նչ անել և ինչպե՞ս արագ կողմնորոշվել: Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում: Համապատասխան միջանկյալները ստանալուց հետո համայնքների ու համապատասխան կառույցների ղեկավարներին տրվել է 10-ը րոպե ժամանակ, որից հետո նրանք հանդես են եկել զեկուցումներով: Դրանց համաձայն` կատարվել է իրազեկում, իրավիճակի գնահատում, մշտական աշխատատեղերում սահմանվել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմ, ստուգվել են կապի և ազդարարման համակարգերը:  «Ցայգ» ՀԸ