Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարմնամարզիկները ուժերը կփորձեն օղակներում եւ պտտաձողում

Սպորտ
sport-gimnastika

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում այսօր կմեկնարկի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը: Այսօր տեղի կունենան որակավորման մրցումները: Վիճակահանության արդյունքներով մեր ընտրանին մրցաշարը կսկսի օղակների վրա վարժությունով, իսկ հետո ուժերը կփորձի պտտաձողում: Ապրիլի 21-ին կկայանան թիմային, իսկ 22-23-ին՝ առանձին գործիքների եզրափակիչները: Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 36 երկրների 168 մարմնամարզիկ: